ԱՄՆ-ում շարունակվող International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ տուրում անգլիական «Լիվերպուլը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով:
Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչի դուբլիի շնորհիվ մանչեսթերցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը՝ երկրորդ գոլը բաց թողնելով 85-րդ րոպեին:
International Champions Cup, B խումբ, երկրորդ տուր
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:2 (11 մետրանոցներով՝ 3:1)
Ջորդան Հենդերսոն, 58, Ռահիմ Ստերլինգ, 85 – Ստեւան Յովետիչ, 53, 68
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում