Առեւանգողներն ազատ են արձակել Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսի հորը:
L'Equipe-ի փոխանցմամբ՝ առեւանգողները ստացել են Խուան Կարլոս Կաբրալի համար պահանջվող 40 հազար եվրո փրկագինը, ինչից հետո բաց են թողել նրան: Տեւեսի հորն առեւանգել էին, երբ նա երթեւեկելիս էր եղել իր ավտոմեքենայով: Նա առեւանգողների մոտ մնացել է 8 ժամ: Նշվում է, որ Տեւեսն արդեն որոշել էր մեկնել Արգենտինա՝ այս հարցը լուծելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում