Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահ Նիկոլայ Տոլստիխը եւ Ռուսաստանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ներկա են Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ «Ռոստովի» միջեւ Ռուսաստանի Սուպերգավաթի հանդիպմանը:
«Սպորտ Էքսպրեսի» համաձայն՝ Կրասնոդարի «Կուբան» ստադիոնում ընթացող խաղից առաջ երկրպագուները սուլել են Տոլստիխին ու Կապոլեյին, երբ հայտարարվել են նրանց անունները:
ԲԿՄԱ - «Ռոստով» հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է ռոստովցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում