Հուլիսի 26-ի առավոտյան մահափորձ է տեղի ունեցել ուկրաինական «Վորսկլա» ֆուտբոլային ակումբի նախագահ Օլեգ Բաբաեւի դեմ: Նա դուրս է եկել տանից եւ չի հասցրել նստել ավտոմեքենան, երբ անցնող մեքենայից կատարվել է երեք կրակոց: Հրազենային վնասվածքներից Օլեգ Բաբաեւը մահացել է, հաղորդում է korrespondent-ը:
Օլեգ Բաբաեւը նաեւ Կրեմենչուգի քաղաքապետն էր: Նա «Վորսկլայի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում