Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան սկսել է ձեւավորել իր մարզչական շտաբը:
O Globo-ի համաձայն՝ 50-ամյա մասնագետը Բրազիլիայի հավաքական է հրավիրել դարպասապահների մարզիչ Կլաուդիու Տաֆարելին, ով այժմ աշխատում է Ստամբուլի «Գալաթասարայում»: Տաֆարելը դեռ չի պատասխանել Դունդայի առաջարկին:
Հիշեցնենք, որ Կլաուդիու Տաֆարելը Բրազիլիայի հավաքականի դարպասը պաշտպանել է 1987-1998-ը, իսկ 1994-ին Դունգայի հետ դարձել է աշխարհի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում