00:52  ,  19 հուլիսի, 2014

Նեյմար. Բրազիլական ֆուտբոլը հետ է մնացել եվրոպականից

Բրազիլական ակումբները պետք է օրինակ վերցնեն եվրոպական թիմերից մարզումային մոտեցումներում, նշել է Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: Նա հայտարարել է, որ թեեւ 2013թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչում Բրազիլիան հաղթեց Իսպանիային, սակայն բրազիլական ֆուտբոլը հետ է մնացել իսպանական եւ գերմանական ֆուտբոլից:

«Եվրոպայում մարզումների նկատմամբ մոտեցումը շատ ավելի լուրջ է: Բրազիլիայում ամեն ինչ այլ կերպ է: Մեր երկրում ֆուտբոլը զգալիորեն հետ է մնացել գերմանականից եւ իսպանականից: Մենք պետք է դա ընդունենք, հետեւություններ անենք եւ բարեփոխենք մեր ֆուտբոլը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նեյմարտ մեկ ամիս բաց կթողնի աշխարհի առաջնությունում ստացած ողնաշարի վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում բրազիլացիներն առանց Նեյմարի եւ Տիագու Սիլվայի 1:7 հաշվով պարտվեցին ապագա չեմպիոն Գերմանիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով