00:52 19 հուլիսի, 2014Բրազիլական ակումբները պետք է օրինակ վերցնեն եվրոպական թիմերից մարզումային մոտեցումներում, նշել է Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: Նա հայտարարել է, որ թեեւ 2013թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչում Բրազիլիան հաղթեց Իսպանիային, սակայն բրազիլական ֆուտբոլը հետ է մնացել իսպանական եւ գերմանական ֆուտբոլից:
«Եվրոպայում մարզումների նկատմամբ մոտեցումը շատ ավելի լուրջ է: Բրազիլիայում ամեն ինչ այլ կերպ է: Մեր երկրում ֆուտբոլը զգալիորեն հետ է մնացել գերմանականից եւ իսպանականից: Մենք պետք է դա ընդունենք, հետեւություններ անենք եւ բարեփոխենք մեր ֆուտբոլը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նեյմարտ մեկ ամիս բաց կթողնի աշխարհի առաջնությունում ստացած ողնաշարի վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում բրազիլացիներն առանց Նեյմարի եւ Տիագու Սիլվայի 1:7 հաշվով պարտվեցին ապագա չեմպիոն Գերմանիայի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.