23:47  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Զրոներ՝ եզրափակիչի առաջին խաղակեսում

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչի առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում ընթացող խաղի մեկնարկային 45 րոպեներն անցան հավասար պայքարում: Արգենտինացիները ոչնչով չեն զիջում խաղի ֆավորիտ համարվող գերմանացիներին: Թիմերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը եւ սկզբնամասում անցկացնում էին գրոհներ: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը 20-րդ րոպեին ունեցավ իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով գերմանացի պաշտպանների սխալի արդյունքում մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ, սակայն շեղ հարվածեց: Այդ դրվագից քիչ անց Իգուաինը գրավեց դարպասը, բայց նրա մոտ արձանագրվեց խաղից դուրս վիճակ: Գերմանացիներն ունեն տարածքային առավելություն, սակայն չեն կարողանում ստեղծել իրական գոլային պահեր: Խաղակեսի վերջնամասում Գերմանիայի թիմի պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 

Նախավարժանքի ժամանակ վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ում փոխարեն խաղադաշտ դուրս եկած 23-ամյա Կրիստոֆ Կրամերը նույնպես չկարողացավ շարունակել խաղը՝ փոխարինվելով 31-րդ րոպեին: Ընդմիջում է:

ԱԱ-2014, եզրափակիչ, առաջին խաղակես

Գերմանիա – Արգենտինա՝ 0:0 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Կրիստոֆ Կրամեր (Անդրե Շյուրլե, 31), Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե:

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Էնցո Պերես, Էզեկյել Լավեսի, Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով