23:47 13 հուլիսի, 2014Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչի առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:
Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում ընթացող խաղի մեկնարկային 45 րոպեներն անցան հավասար պայքարում: Արգենտինացիները ոչնչով չեն զիջում խաղի ֆավորիտ համարվող գերմանացիներին: Թիմերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը եւ սկզբնամասում անցկացնում էին գրոհներ: Առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը 20-րդ րոպեին ունեցավ իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով գերմանացի պաշտպանների սխալի արդյունքում մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ, սակայն շեղ հարվածեց: Այդ դրվագից քիչ անց Իգուաինը գրավեց դարպասը, բայց նրա մոտ արձանագրվեց խաղից դուրս վիճակ: Գերմանացիներն ունեն տարածքային առավելություն, սակայն չեն կարողանում ստեղծել իրական գոլային պահեր: Խաղակեսի վերջնամասում Գերմանիայի թիմի պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Նախավարժանքի ժամանակ վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ում փոխարեն խաղադաշտ դուրս եկած 23-ամյա Կրիստոֆ Կրամերը նույնպես չկարողացավ շարունակել խաղը՝ փոխարինվելով 31-րդ րոպեին: Ընդմիջում է:
ԱԱ-2014, եզրափակիչ, առաջին խաղակես
Գերմանիա – Արգենտինա՝ 0:0
Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Կրիստոֆ Կրամեր (Անդրե Շյուրլե, 31), Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե:
Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Էնցո Պերես, Էզեկյել Լավեսի, Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.