12:50  ,  11 հուլիսի, 2014

Կլոզե. Ռոնալդոյի համար ցավալի էր տեսնել իմ ռեկորդը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների արդյունավետության ռեկորդ սահմանած Միրոսլավ Կլոզեն գովեստի խոսքեր է ասել բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի հասցեին: Գերմանիայի հավաքականի եւ Հռոմի «Լացիոյի» 36-ամյա հարձակվողը հուլիսի 8-ին դարձել էր աշխարհի առաջնություններում ամենաշատ՝ 16 գոլ խփած ֆուտբոլիստը՝ մեկ գնդակով գերազանցելով Ռոնալդոյի ռեկորդը:

«Ռոնալդոն արտակարգ ֆուտբոլիստ էր: Իտալիայում խոսում են, որ նա А Սերիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է: Ինձ համար Ռոնալդոն ամենակատարյալ ֆուտբոլիստն է պատմության մեջ: Ակնհայտ է, որ նրա համար ցավալի էր Բրազիլիա – Գերմանիա խաղում լինել ստադիոնում՝ տեսնելով, թե ինչպես եմ գերազանցում իր ռեկորդը»,- Կլոզեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն մասնակցել է 3 «Մունդիալների»՝ անցկացնելով 19 խաղ, իսկ Կլոզեն ուժերը փորձում է չորրորդ աշխարհի առաջնությունում, որոնցում մասնակցել է 23 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով