Գերմանիայի հավաքականի եւ Հռոմի «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն, ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում գրավելով բրազիլացիների դարպասը, դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:
36-ամյա գերմանացին «Մունդիալներում» իր գոլերի քանակը հասցրեց 16-ի՝ մեկ գնդակով գերազանցելով բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ռեկորդը: Ռոնալդոն մասնակցել է 3 «Մունդիալների»՝ անցկացնելով 19 խաղ, իսկ Կլոզեն ուժերը փորձում է չորրորդ աշխարհի առաջնությունում: Գերմանացուց 23 հանդիպում պահանջվեց 16 գոլ խփելու համար:
Նախկինում Կլոզեն երբեք գոլ չէր խփել աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչներում ու եզրափակիչներում:
Գերմանացիներն արդեն 5 անպատասխան գնդակ են ուղարկել բրազիլացիների դարպասը: Ընթանում է առաջին խաղակեսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի