16:50  ,  10 հուլիսի, 2014

Հոլանդիա - Արգենտինա. Ռոմերոն 11 մետրանոցների ժամանակ օգտվել է հուշաթերթիկից

Արգենտինայի հավաքականի եւ «Մոնակոյի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն Հոլանդիայի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ օգտվել է հուշաթերթիկից, որի վրա գրված է եղել, թե որ ողղությամբ են հարվածում հոլանդացիները:

Հիշեցնենք, որ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ արգենտինացի դարպասապահը հետ մղեց Լուի վան Գալի թիմի չորս հարվածներից երկուսը՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ:

11 մետրանոց հարվածաշարի ժամանակ նախկինում հուշաթերթիկից օգտվել էր նաեւ գերմանացի դարպասապահ Յենս Լեմանը, ով նման քայլի էր դիմել արգենտինացիների դեմ ԱԱ-2006-ի քառորդ եզրափակիչի խաղում: Արդյունքում՝ գերմանացիները հաղթել էին 4:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս