16:50 10 հուլիսի, 2014Արգենտինայի հավաքականի եւ «Մոնակոյի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն Հոլանդիայի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ օգտվել է հուշաթերթիկից, որի վրա գրված է եղել, թե որ ողղությամբ են հարվածում հոլանդացիները:
Հիշեցնենք, որ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ արգենտինացի դարպասապահը հետ մղեց Լուի վան Գալի թիմի չորս հարվածներից երկուսը՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ:
11 մետրանոց հարվածաշարի ժամանակ նախկինում հուշաթերթիկից օգտվել էր նաեւ գերմանացի դարպասապահ Յենս Լեմանը, ով նման քայլի էր դիմել արգենտինացիների դեմ ԱԱ-2006-ի քառորդ եզրափակիչի խաղում: Արդյունքում՝ գերմանացիները հաղթել էին 4:2 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.