Հոլանդիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Մոնակոյի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հոլանդացիների դեմ հաղթական խաղում Ռոմերոն 120 րոպեի ընթացքում անառիկ պահեց սեփական դարպասը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղեց եվրոպացիների չորս հարվածներից երկուսը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում կայանալիք եզրափակիչում արգենտինացիները մրցելու են աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի