Արգենտինայի հավաքականի եւ «Մոնակոյի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն Հոլանդիայի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ օգտվել է հուշաթերթիկից, որի վրա գրված է եղել, թե որ ողղությամբ են հարվածում հոլանդացիները:
Հիշեցնենք, որ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ արգենտինացի դարպասապահը հետ մղեց Լուի վան Գալի թիմի չորս հարվածներից երկուսը՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ:
11 մետրանոց հարվածաշարի ժամանակ նախկինում հուշաթերթիկից օգտվել էր նաեւ գերմանացի դարպասապահ Յենս Լեմանը, ով նման քայլի էր դիմել արգենտինացիների դեմ ԱԱ-2006-ի քառորդ եզրափակիչի խաղում: Արդյունքում՝ գերմանացիները հաղթել էին 4:2 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի