Հոլանդիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում արգենտինացիներից կրած պարտությունից հետո նշել է, որ հարավամերիկացիները հաղթելու շանս չունեն Գերմանիայի դեմ եզրափակիչում:
«11 մետրանոց հարվածաշարը միայն վիճակախաղ չէ, ինչը մենք ապացուցեցինք Կոստա Ռիկայի դեմ խաղում: Մենք գործեցինք լավ՝ հասնելով դրական արդյունքի: Այս անգամ 11 մետրանոցները հաջողություն չբերեցին մեզ: Բացի այդ, մեր բախտը մի քիչ չբերեց:
Շատ հուսահատված եմ, սակայն մյուս կողմից հպարտանում եմ մեր թիմով: Մենք լավ հանդես եկանք, իսկ այս ողբերգական պարտությունը եւս ֆուտբոլի մի մասն է: Վստահ եմ՝ Գերմանիան կդառնա աշխարհի չեմպիոն: Արգենտինացիները շանս չունեն եզրափակիչում»,- Ռոբենի խոսքը մեջբերում է Voetbal International-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում: Մեկ օր առաջ բրազիլացիներն ու հոլանդացիները Բրազիլիայի Ազգային ստադիոնում կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի