11:55 10 հուլիսի, 2014Հոլանդիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում արգենտինացիներից կրած պարտությունից հետո նշել է, որ հարավամերիկացիները հաղթելու շանս չունեն Գերմանիայի դեմ եզրափակիչում:
«11 մետրանոց հարվածաշարը միայն վիճակախաղ չէ, ինչը մենք ապացուցեցինք Կոստա Ռիկայի դեմ խաղում: Մենք գործեցինք լավ՝ հասնելով դրական արդյունքի: Այս անգամ 11 մետրանոցները հաջողություն չբերեցին մեզ: Բացի այդ, մեր բախտը մի քիչ չբերեց:
Շատ հուսահատված եմ, սակայն մյուս կողմից հպարտանում եմ մեր թիմով: Մենք լավ հանդես եկանք, իսկ այս ողբերգական պարտությունը եւս ֆուտբոլի մի մասն է: Վստահ եմ՝ Գերմանիան կդառնա աշխարհի չեմպիոն: Արգենտինացիները շանս չունեն եզրափակիչում»,- Ռոբենի խոսքը մեջբերում է Voetbal International-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում: Մեկ օր առաջ բրազիլացիներն ու հոլանդացիները Բրազիլիայի Ազգային ստադիոնում կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.