13:47  ,  9 հուլիսի, 2014

Հայաստանի թիմը մեկնեց Սերբիա

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Սերբիա՝ մասնակցելու Նովի Սադի միջազգային մրցաշարին: Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել  9 մարզիկներ, հայտնում են ՀԲՖ մամուլի ծառայությունից:

49 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ալեն Դանիելյանը, 52-ում՝ Դավիթ Ասատրյանը: 56 կգ քաշային կարգում ռինգ  դուրս կգա Սպարտակ Թամարյանը, 64 եւ 69 կգ քաշային կարգերում՝ համապատասխանաբար Արմեն Մխիթարյանն ու Տիգրան Մելքոնյանը:

81 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, 91-ում՝ Սերյոժա Հակոբյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գնել Մուրադյանը:

Սերբիայում ռինգ դուրս կգա նաեւ հայկական բռնցքամարտի պատմության մեջ միակ աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը, ով հանդես կգա 51 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս