13:47 9 հուլիսի, 2014Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Սերբիա՝ մասնակցելու Նովի Սադի միջազգային մրցաշարին: Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 9 մարզիկներ, հայտնում են ՀԲՖ մամուլի ծառայությունից:
49 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ալեն Դանիելյանը, 52-ում՝ Դավիթ Ասատրյանը: 56 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Սպարտակ Թամարյանը, 64 եւ 69 կգ քաշային կարգերում՝ համապատասխանաբար Արմեն Մխիթարյանն ու Տիգրան Մելքոնյանը:
81 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, 91-ում՝ Սերյոժա Հակոբյանը, իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գնել Մուրադյանը:
Սերբիայում ռինգ դուրս կգա նաեւ հայկական բռնցքամարտի պատմության մեջ միակ աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը, ով հանդես կգա 51 կգ քաշային կարգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.