00:46  ,  9 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլիա - Գերմանիա՝ 0:5 (առաջին խաղակես)

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը մրցում է բրազիլացիների հետ եւ առաջին խաղակեսում խփել է 5 անպատասխան գոլ:

Բելու Օրիզոնտիում ընթացող խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց գերմանացի Թոմաս Մյուլերը, այնուհետեւ Բունդեսթիմը 6 րոպեում խփեց եւս 4 գոլ: Բրազիլիայի հավաքականի համար ճակատագրական էր խաղի 23-29-րդ րոպեն: Դուբլի հեղինակ է դարձել Տոնի Կրոսը, իսկ Սամի Խեդիրան ու Միրոսլավ Կլոզեն աչքի են ընկել մեկական անգամ: 36-ամյա Կլոզեն 16 գոլով դարձավ «Մունդիալների» պատմության լավագույն ռմբարկուն: Ընդմիջում է:

Աշխարհի առաջնություններում Բրազիլիայի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունը 0:3-ն է: Այդ հաշվով բրազիլացիները ԱԱ-1998-ի եզրափակիչում պարտվել են ֆրանսիացիներին:

ԱԱ-2014, կիսաեզրափակիչ, առաջին խաղակես

Բրազիլիա – Գերմանիա՝ 0:5

Թոմաս Մյուլեր, 11, Միրոսլավ Կլոզե, 23, Տոնի Կրոս, 24, 29, Սամի Խեդիրա, 29

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Դանթե, Դավիդ Լուիս, Մարսելո, Լուիս Գուստավո, Ֆերնանդինյո, Օսկար, Բերնարդ, Հալկ, Ֆրեդ:

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Սամի Խեդիրա, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով