00:46 9 հուլիսի, 2014Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը մրցում է բրազիլացիների հետ եւ առաջին խաղակեսում խփել է 5 անպատասխան գոլ:
Բելու Օրիզոնտիում ընթացող խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց գերմանացի Թոմաս Մյուլերը, այնուհետեւ Բունդեսթիմը 6 րոպեում խփեց եւս 4 գոլ: Բրազիլիայի հավաքականի համար ճակատագրական էր խաղի 23-29-րդ րոպեն: Դուբլի հեղինակ է դարձել Տոնի Կրոսը, իսկ Սամի Խեդիրան ու Միրոսլավ Կլոզեն աչքի են ընկել մեկական անգամ: 36-ամյա Կլոզեն 16 գոլով դարձավ «Մունդիալների» պատմության լավագույն ռմբարկուն: Ընդմիջում է:
Աշխարհի առաջնություններում Բրազիլիայի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունը 0:3-ն է: Այդ հաշվով բրազիլացիները ԱԱ-1998-ի եզրափակիչում պարտվել են ֆրանսիացիներին:
ԱԱ-2014, կիսաեզրափակիչ, առաջին խաղակես
Բրազիլիա – Գերմանիա՝ 0:5
Թոմաս Մյուլեր, 11, Միրոսլավ Կլոզե, 23, Տոնի Կրոս, 24, 29, Սամի Խեդիրա, 29
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Դանթե, Դավիդ Լուիս, Մարսելո, Լուիս Գուստավո, Ֆերնանդինյո, Օսկար, Բերնարդ, Հալկ, Ֆրեդ:
Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Սամի Խեդիրա, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.