Հայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
«Այսօրվա խաղում նախապատվությունս Գերմանիայի կողմն է: Կարծում եմ՝ նրանք ավելի արժանի են հաղթանակի: Վաղը երկրպագելու եմ Հոլանդիային, բայց կարծում եմ՝ կհաղթի Արգենտինան: Առաջնությունը շատ լավն է՝ դիտարժան ու հետաքրքիր: Կոստա Ռիկայի կարգի թիմերը շատ ուրախացրին: Ես նախապատվություն չունեի այս առաջնությունում: Պարզապես կարծում եմ, որ ամենալավը պատրաստված են գերմանացիները, ովքեր արժանի են դառնալ չեմպիոն»,- զրույցում հայտնեց Սարկիսովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնվել էր 27-ամյա Արթուր Սարկիսովի երկրորդ որդին, ում անվանակոչել էին Ռոման:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:27 , 8 հոկտեմբերի
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի