16:25  ,  2 հուլիսի, 2014

Ծնվել է Արթուր Սարկիսովի երկրորդ որդին

Հայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովի կինն ունեցել է երկրորդ զավակը։ 27-ամյա ֆուտբոլիստի կին Օլգան լույս աշխարհ է բերել տղայի, ում անվանակոչել են Ռոման։

«Վոլգան» ակումբի կայքում շնորհավորել է Սարկիսովին․ «Ձեր ընտանիքին մաղթում ենք երջանկություն եւ բարօրություն։ Առողջություն տղային։ Թող նա միշտ ուրախացնի մորը, հորը եւ ավագ եղբորը»,- նշվում է շնորհավորանքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում