16:51  ,  8 հուլիսի, 2014

Դավիդ Լուիս. Նեյմարի եւ Սիլվայի բացակայությունը կզգացվի

Մենք գիտենք, որ Նեյմարի եւ Տիագո Սիլվայի բացակայությունը կզգացվի, այնպես որ հիմա բնավորություն ցույց տալու ժամանակն է, հայտարարել է Բրազիլիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը՝ խոսելով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հետ դիմակայության մասին:

«Բոլորս գիտենք, որ կարող ենք հաղթել, քանի որ ամբողջ երկիրն է մեզ հետ: Նրանք աջակցում են մեզ, առաջ են մղում, ամեն խաղին ստեղծում են անհավանական մթնոլորտ: Դա օգնում է հաղթել: Մենք զգում ենք, որ չենք կարող նրանց հետ պարտվել: Մենք լի ենք վճռականությամբ նվաճել աշխարհի գավաթը: Այո, ճնշում զգում ենք, բոլորն են Բրազիլիայում ցանկանում, որ մենք հաղթենք:

Մենք խոսել ենք Նեյմարի հետ եւ հայտարարել ենք, որ տիտղոսը կնվիրենք նրան: Տիագո Սիլվան եւս շատ կարեւոր է թիմի համար, բայց մենք պետք է արժանիորեն փոխարինենք նրանց»,- Դավիդ Լուիսի խոսքը մեջբերում է globoesporte-ն:

Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը կեսգիշերին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս