16:51 8 հուլիսի, 2014Մենք գիտենք, որ Նեյմարի եւ Տիագո Սիլվայի բացակայությունը կզգացվի, այնպես որ հիմա բնավորություն ցույց տալու ժամանակն է, հայտարարել է Բրազիլիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը՝ խոսելով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հետ դիմակայության մասին:
«Բոլորս գիտենք, որ կարող ենք հաղթել, քանի որ ամբողջ երկիրն է մեզ հետ: Նրանք աջակցում են մեզ, առաջ են մղում, ամեն խաղին ստեղծում են անհավանական մթնոլորտ: Դա օգնում է հաղթել: Մենք զգում ենք, որ չենք կարող նրանց հետ պարտվել: Մենք լի ենք վճռականությամբ նվաճել աշխարհի գավաթը: Այո, ճնշում զգում ենք, բոլորն են Բրազիլիայում ցանկանում, որ մենք հաղթենք:
Մենք խոսել ենք Նեյմարի հետ եւ հայտարարել ենք, որ տիտղոսը կնվիրենք նրան: Տիագո Սիլվան եւս շատ կարեւոր է թիմի համար, բայց մենք պետք է արժանիորեն փոխարինենք նրանց»,- Դավիդ Լուիսի խոսքը մեջբերում է globoesporte-ն:
Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը կեսգիշերին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.