17:55  ,  7 հուլիսի, 2014

Տիմ Կրուլ. Կվելուծենք Արգենտինայի հավաքականի յուրաքանչյուր 11 մետրանոց

Հոլանդիայի հավաքականի եւ անգլիական «Նյուքասլի» դարպասապահ Տիմ Կրուլը խոսել է արգենտինացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղի ու Կոստա Ռիկայի նկատմամբ հաղթանակի մասին:

«Չեմ կարծում, որ Կոստա Ռիկայի դեմ խաղի 11 մետրանոցների ժամանակ վատ վարքով էի աչքի ընկնում: Ես ոչ ոքի վրա չէի բղավում, չէի դրսեւորում ագրեսիվ վարք: Պարզապես ասում էի մրցակցին, որ գիտեմ, թե որ կողմ են հարվածելու նրանք: Ցանկանում էի կասկածելու տեղիք տալ նրանց: Դա 11 մետրանոցն իրացնողին հավասարակշռությունից հանելու լավ միջոց է: Ուրախ կլինեմ դարձյալ կիրառել դա:

Երկուշաբթի օրը մենք կվելուծենք Արգենտինայի հավաքականի յուրաքանչյուր 11 մետրանոց: Կհավաքվենք միասին եւ կմտածենք ծրագիր»,- Կրուլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հոլանդիա – Արգենտինա խաղը կկայանա հուլիսի 9-ին Սան Պաուլուում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով