02:48  ,  6 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Հոլանդիան 11 մետրանոցներով հաղթեց Կոստա Ռիկային

Հոլանդիայի հավաքականը դարձավ Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը: 1/4 եզրափակիչում հոլանդացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեցին մրցաշարի գլխավոր հայտնություն դարձած Կոստա Ռիկայի թիմին: Սալվադորում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, գոլեր չգրանցվեցին նաեւ լրացուցիչ 30 րոպեների ընթացքում:

Առաջին խաղակեսում կոստառիկացիները շատ քիչ էին զիջում Լուի վան Գալի թիմին, որն ունեցավ մի քանի գոլային պահ: Հանդիպման հենց մեկնարկից թիմերը խաղում էին փակ ֆուտբոլ: Խաղի առաջին ամենաիրական գոլային պահը կորցրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին, ով հարմար դիրքից չկարողացավ գրավել դարպասը: Առաջին խաղակեսում հոլանդացիներից գոլային պահ ունեցավ նաեւ Մեմֆիս Դեպայը, իսկ Կոստա Ռիկայի գրոհները վտանգավոր չէին ստացվում: 

Ընդմիջումից հետո եվրոպացիների առավելությունն ավելի մեծ էր: Թիմերը չէին ցանկանում ռիսկի դիմել: Կոստա Ռիկայի պաշտպանների համար իսկական գլխացավանք էր Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ում կանգնացնելը չափազանց դժվար էր: Երկրորդ խաղակասն անցնում էր շատ անգույն ու անհետաքրքիր պայքարում, սակայն վերջնամասում Հոլանդիայի հավաքականը ակտիվացավ՝ ստեղծելով մի քանի վստագնավոր պահեր, իսկ իսպանական «Լեւանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը շարունակում էր փրկել կոստառիկացիներին:

Թիմերն այդպես էլ գոլ չխփեցին 90 րոպեի ընթացքում, ինչից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ կոստառիկացիները մտածում էին միայն գոլ բաց չթողնելու մասին: Հոլանդիայի թիմը զգուշությամբ շարունակում էր ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը, բայց այդպես էլ գոլ չխփեց: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ամուր գտնվեցին եվրոպացիներ նյարդերը: Հարվածաշարից առաջ Լուի վան Գալը Յասպեր Սիլեսենի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց «Նյուքասլի» դարպասապահ Տիմ Կրուլին, ով հետ մղեց 2 11 մետրանոց: Հոլանդիայից դիպուկ էին Ուեսլի Սենյդերը, Արյեն Ռոբենը, Ռոբին վան Պերսին եւ Դիրկ Կայտը:

Կիսաեզրափակիչում հոլանդացիները կխաղան Արգենտինայի հավաքականի հետ: 

ԱԱ-2014, 1/4 եզրափակիչ

Հոլանդիա - Կոստա Ռիկա՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 4:3)

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն (Տիմ Կրուլ, 120+1), Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի (Կլաս-Յան Հունտելար, 106), Դելայ Բլինդ, Ժորժինյո Վեյնալդում, Դիրկ Կայտ, Ուեսլի Սենյդեր, Մեմֆիս Դեպայ (Ջերմեյն Լենս, 76), Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:

Կոստա Ռիկա.  Կեյլոր Նավաս, Խունիոր Դիաս, Միկայել Ումանյա, Ջանկարլո Գոնսալես, Ջոնի Ակոստա, Կրիստիան Գամբոա (Դեյվ Մուրյե, 79), Կրիստիան Բալանյոս, Ելցին Տեհեդա (Խոսե Կուբերո, 97), Սելսո Բորխես, Բրայան Ռուիզ, Ֆրեյզեր Քեմբել (Մարկոս Ուրենյա, 66):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով