17:55 7 հուլիսի, 2014Հոլանդիայի հավաքականի եւ անգլիական «Նյուքասլի» դարպասապահ Տիմ Կրուլը խոսել է արգենտինացիների դեմ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչի խաղի ու Կոստա Ռիկայի նկատմամբ հաղթանակի մասին:
«Չեմ կարծում, որ Կոստա Ռիկայի դեմ խաղի 11 մետրանոցների ժամանակ վատ վարքով էի աչքի ընկնում: Ես ոչ ոքի վրա չէի բղավում, չէի դրսեւորում ագրեսիվ վարք: Պարզապես ասում էի մրցակցին, որ գիտեմ, թե որ կողմ են հարվածելու նրանք: Ցանկանում էի կասկածելու տեղիք տալ նրանց: Դա 11 մետրանոցն իրացնողին հավասարակշռությունից հանելու լավ միջոց է: Ուրախ կլինեմ դարձյալ կիրառել դա:
Երկուշաբթի օրը մենք կվելուծենք Արգենտինայի հավաքականի յուրաքանչյուր 11 մետրանոց: Կհավաքվենք միասին եւ կմտածենք ծրագիր»,- Կրուլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հոլանդիա – Արգենտինա խաղը կկայանա հուլիսի 9-ին Սան Պաուլուում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.