Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ներկա կլինի Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղին, հայտնում է O Globo-ն:
Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ժոզե Լուիսի խոսքով՝ եթե 22-ամյա բրազիլացին լավ զգա, ապա կարող է մեկնել իր թիմի խաղին:
Ավելի վաղ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի մարզաբազայից ուղղաթիռով տեղափոխվել էր տուն: Կոլումբիայի հավաքականի դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում նա ստացել էր գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստի կոտրվածք, ինչի հետեւանքով բաց կթողնի մրցաշարի մնացած հատվածը:
Գերմանիա – Բրազիլիա խաղը կկայանա հուլիսի 8-ին Բելու Օրիզոնտիում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի