22:38 6 հուլիսի, 2014Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ներկա կլինի Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղին, հայտնում է O Globo-ն:
Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ժոզե Լուիսի խոսքով՝ եթե 22-ամյա բրազիլացին լավ զգա, ապա կարող է մեկնել իր թիմի խաղին:
Ավելի վաղ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի մարզաբազայից ուղղաթիռով տեղափոխվել էր տուն: Կոլումբիայի հավաքականի դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում նա ստացել էր գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստի կոտրվածք, ինչի հետեւանքով բաց կթողնի մրցաշարի մնացած հատվածը:
Գերմանիա – Բրազիլիա խաղը կկայանա հուլիսի 8-ին Բելու Օրիզոնտիում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.