23:33  ,  5 հուլիսի, 2014

Նեյմարն ուղղաթիռով հեռացավ Բրազիլիայի հավաքականի մարզաբազայից (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականի մարզաբազայից ուղղաթիռով տեղափոխվել է տուն, փոխանցում է Marca-ն:

22-ամյա ֆուտբոլիստը ժամանել է իր հարազատ Գուարուժա քաղաք, որը գտնվում է Սան Պաուլուում: Նեյմարը վերականգնողական կուրսը կշարունակի Գուարուժայում, որտեղ ապրում է նրա ընտանիքը:

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղում բրազիլացին ստացել էր գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստի կոտրվածք, ինչի հետեւանքով բաց կթողնի մրցաշարի մնացած հատվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով