14:27  ,  3 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Կոլումբիայի նախագահը հուլիսի 4-ը հայտարարել է հանգստյան օր

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը հուլիսի 4-ը հայտարարել է հանգստյան օր։ Այդ օրը ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցի բրազիլացիների հետ։

«Ցանկանում եմ բոլոր պետական աշխատակիցներին հաղորդել, որ հրամանագրիս համաձայն՝ հուլիսի 4-ը կհայտարարվի ազգային տոն, որպեսզի բոլորը կարողանան դիտել հանդիպումը»,- Սանթոսի խոսքը մեջբերում է Hollywood Reporter-ը։

Հիշեցնենք, որ Բրազիլիա - Կոլումբիա խաղը կկայանա հուլիսի 4-ին՝ Երեւանի ժամանակով 23։59-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով