14:27 3 հուլիսի, 2014Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը հուլիսի 4-ը հայտարարել է հանգստյան օր։ Այդ օրը ֆուտբոլի Կոլումբիայի հավաքականն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցի բրազիլացիների հետ։
«Ցանկանում եմ բոլոր պետական աշխատակիցներին հաղորդել, որ հրամանագրիս համաձայն՝ հուլիսի 4-ը կհայտարարվի ազգային տոն, որպեսզի բոլորը կարողանան դիտել հանդիպումը»,- Սանթոսի խոսքը մեջբերում է Hollywood Reporter-ը։
Հիշեցնենք, որ Բրազիլիա - Կոլումբիա խաղը կկայանա հուլիսի 4-ին՝ Երեւանի ժամանակով 23։59-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.