17:49  ,  2 հուլիսի, 2014

Մալդինի. ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստներն են Ռոդրիգեսը, Մեսին, Նեյմարը եւ Ռոբենը

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին խոսել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։ Լեգենդար ֆուտբոլիստի խոսքով՝ եզրափակիչում կհանդիպեն Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները։

«Լավագույն աշխարհի առաջնություններից մեկն է։ Եզրափակիչում ցանկանում եմ տեսնել Բրազիլիային եւ Արգենտինային. թող հաղթի լավագույնը։

ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստներն են Խամես Ռոդրիգեսը, Մեսին, Նեյմարը եւ Ռոբենը»,- իտալացու խոսքը մեջբերում է «Միլանի» թվիթերյան էջը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով