17:49 2 հուլիսի, 2014«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին խոսել է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։ Լեգենդար ֆուտբոլիստի խոսքով՝ եզրափակիչում կհանդիպեն Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները։
«Լավագույն աշխարհի առաջնություններից մեկն է։ Եզրափակիչում ցանկանում եմ տեսնել Բրազիլիային եւ Արգենտինային. թող հաղթի լավագույնը։
ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստներն են Խամես Ռոդրիգեսը, Մեսին, Նեյմարը եւ Ռոբենը»,- իտալացու խոսքը մեջբերում է «Միլանի» թվիթերյան էջը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.