ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Թիմ Հովարդը սեյվերի ռեկորդ է սահմանել բելգիացիների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում, հաղորդում է Opta-ն:
Անգլիական «Էվերտոնի» 35-ամյա դարպասապահը հետ է մղել Բելգիայի թիմի 15 հարվածներ՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, բելգիացիները կատարել են 39 հարված, որոնցից 27-ը Հովարդի դարպասի ուղղությամբ (2 գոլ, 15 սեյվ, 10 արգելափակված):
Հիշեցնենք, որ Հովարդի արտակարգ խաղը չօգնեց ամերիկացիներին, որոնք լրացուցիչ ժամանակում պարտվեցին 1:2 հաշվով՝ դուրս մնալով պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի