11:57 2 հուլիսի, 2014ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Թիմ Հովարդը սեյվերի ռեկորդ է սահմանել բելգիացիների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում, հաղորդում է Opta-ն:
Անգլիական «Էվերտոնի» 35-ամյա դարպասապահը հետ է մղել Բելգիայի թիմի 15 հարվածներ՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, բելգիացիները կատարել են 39 հարված, որոնցից 27-ը Հովարդի դարպասի ուղղությամբ (2 գոլ, 15 սեյվ, 10 արգելափակված):
Հիշեցնենք, որ Հովարդի արտակարգ խաղը չօգնեց ամերիկացիներին, որոնք լրացուցիչ ժամանակում պարտվեցին 1:2 հաշվով՝ դուրս մնալով պայքարից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.