Այժմ մենք ունենք Չիլիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլային սերունդը, ասել է Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, հաղորդում է BBC-ն:
«Չեմպիոն դառնալու համար պետք է հաղթել բոլորին: Բրազիլիայի նկատմամբ հաղթանակը մեր երազանքն է: Մենք արդեն հաղթել ենք աշխարհի չեմպիոն իսպանացիներին, կարող ենք հաղթել նաեւ բրազիլացիներին: Մենք ունենք ուժեղ հավաքական, որը կարող է պայքարել չեմպիոնի տիտղոսի համար»,- ասել է Վիդալը:
Ավելի վաղ, Չիլիի հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին նշել էր, որ Վիդալը պատրաստ չէ 100 տոկոսով, բայց անպայման կմասնակցի 1/8 եզրափակիչի հանդիպմանը:
Բրազիլիա - Չիլի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի