15:42 28 հունիսի, 2014Այժմ մենք ունենք Չիլիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլային սերունդը, ասել է Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, հաղորդում է BBC-ն:
«Չեմպիոն դառնալու համար պետք է հաղթել բոլորին: Բրազիլիայի նկատմամբ հաղթանակը մեր երազանքն է: Մենք արդեն հաղթել ենք աշխարհի չեմպիոն իսպանացիներին, կարող ենք հաղթել նաեւ բրազիլացիներին: Մենք ունենք ուժեղ հավաքական, որը կարող է պայքարել չեմպիոնի տիտղոսի համար»,- ասել է Վիդալը:
Ավելի վաղ, Չիլիի հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին նշել էր, որ Վիդալը պատրաստ չէ 100 տոկոսով, բայց անպայման կմասնակցի 1/8 եզրափակիչի հանդիպմանը:
Բրազիլիա - Չիլի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.