12:06  ,  27 փետրվարի, 2012

Le Figaro. Ֆրանսիացիները կամային բարձր որակներ դրսեւորեցին

Ռեգբիի 6 ազգերի առաջնության երրորդ տուրում շոտլանդացիների հանդեպ 23։17 հաշվով տարած հաղթանակից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Սան Անդրեն գովեստի խոսքեր է շռայլել իր թիմի խաղացողների հասցեին։

«Առաջին 20 րոպեներից հետո շոտլանդացիները հաղթում էին, սակայն իմ թիմը կամային բարձր որակներ դրսեւորեց եւ արժանի հաղթանակ տարավ։

Երբ 10։10 հաշվի ժամանակ մենք ընդմիջման գնացինք, ինձ թվաց, որ շոտլանդացիները հոգնել են, սակայն Էնդի Ռոմինսոնի սաները նույնպես ապացուցեցին, որ իրենք մարտունակ թիմ ունեն։

Նրանք մեծ անհարմարություններ էին պատճառում մեզ։ Հատկապես խաղավերջում, երբ մենք առջեւում էինք հաշվի մեջ։ Շոտլանդացիների հետ պետք է խաղալ մինչեւ վերջին վայրկյանը, իսկ մենք շատ էինք սխալվում երկրորդ խաղակեսում։

Այս խաղից հետո ես պետք է մտածեմ Իռլանդիայի հետ հանդիպման մասին։ Իմ թիմը հանգստանալու ժամանակ չունի, քանի որ իռլանդացիները շատ բարդ մրցակից են»,- Սան Անդրեի խոսքը մեջբերում է Le Figaro-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով