12:06 27 փետրվարի, 2012Ռեգբիի 6 ազգերի առաջնության երրորդ տուրում շոտլանդացիների հանդեպ 23։17 հաշվով տարած հաղթանակից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Սան Անդրեն գովեստի խոսքեր է շռայլել իր թիմի խաղացողների հասցեին։
«Առաջին 20 րոպեներից հետո շոտլանդացիները հաղթում էին, սակայն իմ թիմը կամային բարձր որակներ դրսեւորեց եւ արժանի հաղթանակ տարավ։
Երբ 10։10 հաշվի ժամանակ մենք ընդմիջման գնացինք, ինձ թվաց, որ շոտլանդացիները հոգնել են, սակայն Էնդի Ռոմինսոնի սաները նույնպես ապացուցեցին, որ իրենք մարտունակ թիմ ունեն։
Նրանք մեծ անհարմարություններ էին պատճառում մեզ։ Հատկապես խաղավերջում, երբ մենք առջեւում էինք հաշվի մեջ։ Շոտլանդացիների հետ պետք է խաղալ մինչեւ վերջին վայրկյանը, իսկ մենք շատ էինք սխալվում երկրորդ խաղակեսում։
Այս խաղից հետո ես պետք է մտածեմ Իռլանդիայի հետ հանդիպման մասին։ Իմ թիմը հանգստանալու ժամանակ չունի, քանի որ իռլանդացիները շատ բարդ մրցակից են»,- Սան Անդրեի խոսքը մեջբերում է Le Figaro-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.