01:54  ,  25 հունիսի, 2014

ԱԱ-2014. Կոլումբիայի հերթական հաղթանակը, հույները եւս փլեյ-օֆֆում են

Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբից Կոլումբիայի հավաքականի պես փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին նաեւ հույները:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Կոլումբիան 4:1 հաշվով հաղթեց ճապոնացիներն, իսկ Հունաստանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց Կոտ դ՛Իվուարի դեմ խաղում: Հույները հաղթական գոլը 11 մետրանոց հարվածով խփեցին ավելացված ժամանակում, իսկ կոլումբացիներից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալական «Պորտուի» ռմբարկու Ջեքսոն Մարտինեսը: 

Կոլումբիան 100 տոկոսանոց արդյունքով ավարտեց խմբային փուլը, իսկ 1/8 եզրափակիչում կխաղա D խմբում երկրորդ տեղը գրաված Ուրուգվայի հավաքականի հետ: 4 միավոր հավաքած հույներին փլեյ-օֆֆում բաժին հասավ D խմբում հաղթած Կոստա Ռիկան: Կոտդիվուարցիները ԱԱ-2014-ը լքեցին 3 միավորով, իսկ Ճապոնիան՝ 1:

Կոտ դ՛Իվուարի հավաքականը երրորդ «Մունդիալում» անընդմեջ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:

ԱԱ-2014, C խումբերրորդ տուր

Հունաստան - Կոտ դ՛Իվուար՝ 2:1

Անդրեաս Սամարիս, 42, Գերոգիոս Սամարաս, 90+2 (11մ.) – Վիլֆրիդ Բոնի, 74

Ճապոնիա – Կոլումբիա՝ 1:4

Սինձի Օկազակի, 45+1  Խուան Կուադրադո, 17 (11մ.), Ջեքսոն Մարտինես, 55, 82, Խամես Ռոդրիգես, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով