01:54 25 հունիսի, 2014Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբից Կոլումբիայի հավաքականի պես փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին նաեւ հույները:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Կոլումբիան 4:1 հաշվով հաղթեց ճապոնացիներն, իսկ Հունաստանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց Կոտ դ՛Իվուարի դեմ խաղում: Հույները հաղթական գոլը 11 մետրանոց հարվածով խփեցին ավելացված ժամանակում, իսկ կոլումբացիներից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալական «Պորտուի» ռմբարկու Ջեքսոն Մարտինեսը:
Կոլումբիան 100 տոկոսանոց արդյունքով ավարտեց խմբային փուլը, իսկ 1/8 եզրափակիչում կխաղա D խմբում երկրորդ տեղը գրաված Ուրուգվայի հավաքականի հետ: 4 միավոր հավաքած հույներին փլեյ-օֆֆում բաժին հասավ D խմբում հաղթած Կոստա Ռիկան: Կոտդիվուարցիները ԱԱ-2014-ը լքեցին 3 միավորով, իսկ Ճապոնիան՝ 1:
Կոտ դ՛Իվուարի հավաքականը երրորդ «Մունդիալում» անընդմեջ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:
ԱԱ-2014, C խումբ, երրորդ տուր
Հունաստան - Կոտ դ՛Իվուար՝ 2:1
Անդրեաս Սամարիս, 42, Գերոգիոս Սամարաս, 90+2 (11մ.) – Վիլֆրիդ Բոնի, 74
Ճապոնիա – Կոլումբիա՝ 1:4
Սինձի Օկազակի, 45+1 – Խուան Կուադրադո, 17 (11մ.), Ջեքսոն Մարտինես, 55, 82, Խամես Ռոդրիգես, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.