Չինաստանում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը Հայաստանի համար ավարտվեց: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել Արմինե Սինաբյանն ու Աշխեն Սիմոնյանը: Երկուսն էլ պարտվեցին հենց մեկնարկային մենամարտում:
Մայիսի 14-ին 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը 1/16 եզրափակիչում 6:24 հաշվով պարտվեց ռումինացի Լումինիտա Տուրչինին:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը 9:13 հաշվով պարտվել էր իսպանացի Ջենիֆեր Միրանդա Մակեդային:
Աշխարհի առաջնությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի