21:55 14 մայիսի, 2012Չինաստանում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը Հայաստանի համար ավարտվեց: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել Արմինե Սինաբյանն ու Աշխեն Սիմոնյանը: Երկուսն էլ պարտվեցին հենց մեկնարկային մենամարտում:
Մայիսի 14-ին 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը 1/16 եզրափակիչում 6:24 հաշվով պարտվեց ռումինացի Լումինիտա Տուրչինին:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը 9:13 հաշվով պարտվել էր իսպանացի Ջենիֆեր Միրանդա Մակեդային:
Աշխարհի առաջնությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.