Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Խմբային փուլի առաջին տուրում Դիդյե Դեշամի թիմը մեծ առավելությամբ անցկացրեց խաղը Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչների դեմ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Հանդիպման հերոսը դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, որը դարձավ դուբլի հեղինակ: Առաջին խաղակեսում Հոնդուրասը երկու անգամ խուսափեցին գոլից: Առաջին դեպքում, Բլեզ Մատյուիդիի հարվածից հետո Հոնդուրասի թիմին փրկեց դարպասաձողը: Երկրորդ անգամ Անտոնի Գրիզմանի հարվածից հետո գնդակը հետ եկավ հորիզոնական դարպասաձողից: 43-րդ րոպեին Ուիլսոն Պալասիոսը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց: Քարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:
Ֆրանսիայի երկրորդ գոլը գրանցվեց Հոնդուրասի դարպասապահ Նոել Վալյադարեսի հաշվին, դարձյալ Բենզեմայի հարվածից հետո: Այս դեպքում օգնության հասավ գոլի գրանցման էլեկտրոնային համակարգը: Քարիմ Բենզեմայի հարվածից հետո գնդակը ուղղահայց դարպասաձողից անդրադարձով դիպավ Հոնդուրասի հավաքականի դարպասապահ Նոել Վալյադերեսին եւ մի ակնթարթ հայտնվեց դարպասում: Գոլի գրանցման համակարգը հստակ ցույց տվեց, որ գնդակը հատել է դարպասային գիծը: Գրանցվեց ինքնագոլ: 72-րդ րոպեին Բենզեման հաշիվը դարձրեց 3:0՝ եզրափակելով թիմի գրոհը:
E խմբում Ֆրանսիան խփած գոլերի քանակի շնորհիվ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 3 միավոր ունի նաեւ Շվեյցարիան, որը 2:1 հաշվով առավելության Էկվադորի նկատմամբ:
ԱԱ-2014. E խումբ, առաջին տուր
Ֆրանսիա - Հոնդուրաս՝ 3:0
Քարիմ Բենզեմա, 45, 11մ, 72, Նոյել Վալյադարես (ինքնագոլ), 48
Հեռացում՝ Ուիլսոն Պալասիոս, 43 (Հոնդուրաս)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում