ԱԱ-2014. Ֆրանսիան շանս չտվեց Հոնդուրասին

00:51   16 հունիսի, 2014

Ֆրանսիայի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Խմբային փուլի առաջին տուրում Դիդյե Դեշամի թիմը մեծ առավելությամբ անցկացրեց խաղը Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչների դեմ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Հանդիպման հերոսը դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, որը դարձավ դուբլի հեղինակ: Առաջին խաղակեսում Հոնդուրասը երկու անգամ խուսափեցին գոլից: Առաջին դեպքում, Բլեզ Մատյուիդիի  հարվածից հետո Հոնդուրասի թիմին փրկեց դարպասաձողը: Երկրորդ անգամ Անտոնի Գրիզմանի հարվածից հետո գնդակը հետ եկավ հորիզոնական դարպասաձողից: 43-րդ րոպեին Ուիլսոն Պալասիոսը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց: Քարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:

Ֆրանսիայի երկրորդ գոլը գրանցվեց Հոնդուրասի դարպասապահ Նոել Վալյադարեսի հաշվին, դարձյալ Բենզեմայի հարվածից հետո: Այս դեպքում օգնության հասավ գոլի գրանցման էլեկտրոնային համակարգը: Քարիմ Բենզեմայի հարվածից հետո գնդակը ուղղահայց դարպասաձողից անդրադարձով դիպավ Հոնդուրասի հավաքականի դարպասապահ Նոել Վալյադերեսին եւ մի ակնթարթ հայտնվեց դարպասում: Գոլի գրանցման համակարգը հստակ ցույց տվեց, որ գնդակը հատել է դարպասային գիծը: Գրանցվեց ինքնագոլ:  72-րդ րոպեին Բենզեման հաշիվը դարձրեց 3:0՝ եզրափակելով թիմի գրոհը:

E խմբում Ֆրանսիան խփած գոլերի քանակի շնորհիվ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 3 միավոր ունի նաեւ Շվեյցարիան, որը 2:1 հաշվով առավելության Էկվադորի նկատմամբ:

ԱԱ-2014. E խումբ, առաջին տուր

Ֆրանսիա - Հոնդուրաս՝ 3:0

Քարիմ Բենզեմա, 45, 11մ, 72, Նոյել Վալյադարես (ինքնագոլ), 48

Հեռացում՝ Ուիլսոն Պալասիոս, 43 (Հոնդուրաս)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.