Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աշխարհի առաջնության ժամանակ չի երկրպագի Արգենտինայի հավաքականին եւ չեզոք կլինի: Այդ մասին արգենտինացի Հռոմի պապին խնդրել են կաթոլիկ բրազիլացիները, հաղորդում է AP-ն:
«Բրազիլացիները խնդրել են ինձ չեզոք լինել, եւ ես խոսքիս տերը կլինեմ, քանի որ Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները միշտ եղել են լուրջ մրցակիցներ»,- ասել է Հռոմի պապը:
77-ամյա Ֆրանցիսկոսը մինչեւ հիմա արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի անդամ է:
Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնությունում մեկնարկում է հունիսի 15-ին: Առաջին մրցակիցը կլինի Բոսնիա - Հերցեգովինան: Հունիսի 21-ին Արգենտինան կխաղա Իրանի, հունիսի 25-ին՝ Նիգերիայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի