14:44 14 հունիսի, 2014Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աշխարհի առաջնության ժամանակ չի երկրպագի Արգենտինայի հավաքականին եւ չեզոք կլինի: Այդ մասին արգենտինացի Հռոմի պապին խնդրել են կաթոլիկ բրազիլացիները, հաղորդում է AP-ն:
«Բրազիլացիները խնդրել են ինձ չեզոք լինել, եւ ես խոսքիս տերը կլինեմ, քանի որ Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները միշտ եղել են լուրջ մրցակիցներ»,- ասել է Հռոմի պապը:
77-ամյա Ֆրանցիսկոսը մինչեւ հիմա արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի անդամ է:
Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնությունում մեկնարկում է հունիսի 15-ին: Առաջին մրցակիցը կլինի Բոսնիա - Հերցեգովինան: Հունիսի 21-ին Արգենտինան կխաղա Իրանի, հունիսի 25-ին՝ Նիգերիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.