18:12  ,  5 հունիսի, 2014

Յոահիմ Լյով. Հայաստանի թիմի հակագրոհների ոճը հիշեցնում է Պորտուգալիային

Աշխարհի առաջնությունից առաջ ստուգողական հանդիպման համար Հայաստանի հավաքականին ընտրել ենք գիտակցաբար, ասել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, փոխանցում է Goal.com-ը:

«Հայաստանի հավաքականի հակագրոհների ոճը հիշեցնում է Պորտուգալիայի հավաքականին: Այդ պատճառով ենք ընտրել Հայաստանին: Այս խաղում դարպասը կպաշտպանի Ռոման Վայդենֆելերը: Սակայն Մանուել Նոյերը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ առաջին խաղին: Ֆիլիպ Լամն ու Բաստիան Շվայնշատյգերը մարզվել են անհատական ծրագրով եւ Հայաստանի դեմ նրանց կտրվի որոշակի խաղային ժամանակ»,- ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

Գերմանիա - Հայաստան ընկերական հանդիպումը հունիսի 6-ին է: Մայնցում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի մրցակիցներն են Պորտուգալիան, ԱՄՆ-ն եւ Գանան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով